Բաժիններ՝

2016թ. Հրե Կապիկի տարվա Արևելյան հորոսկոպ

Չինացի աստղագուշակներ վստահ են. իմանալով Ձեր հովանավոր կենդանուն՝ կարող եք ազդել կյանքում իրադարձությունների վրա և գրավել այնտեղ սեր և առատություն: 2016թ. Հրե Կապիկի տարվա հորոսկոպը կօգնի հասկանալ, թե ինչպես դրա համար գործել որոշակի իրավիճակներում:

Առնետ– Եկող տարին խոստանում է ֆինանսական բարօրություն և ընտանեկան երջանկություն: Որպեսզի հասարակությունում հասնեք բարձր դիրքի և բարգավաճեք բոլոր գործերում, Ձեզ անհրաժեշտ է ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Սակայն չարժե արհամարհական վերաբերմունք ցուցաբերել աշխատանքային պարտականությունների նկատմամբ: Դրսևորելով պատշաճ պրոֆեսիոնալիզմ, Դուք կարժանանաք վստահության և հարգանքի:

Ցուլ– Ձեզ համար այս ժամանակահատվածը կապված կլինի ինչպես՝ վերելքների, այնպես էլ՝ վայրէջքների հետ: Եթե Դուք ցանկանում եք հասնել նպատակներին, մի վախեցեք գործել: Ձեր էներգիան և խճճված իրավիճակներում տրամաբանորեն մտածելու ունակությունը կհասցնեն ցանկալի արդյունքի:

Վագր– Եկող տարին չարժե կապել ավելորդ սպասումների և հույսերի հետ: Համառությունը և բոլորին Ձեր հսկողությանը ենթարկելու մոլուցքը չար կատակ կխաղա Ձեզ հետ: Եթե Դուք կարողանաք հսկողության տակ պահել այս որակները, ապա Կապիկի տարին կանցնի առանց կորուստների, և տարվա Տիրուհին կնվիրի Ձեզ ավելի շատ, քան Դուք հիմա մտածում եք:

Ճագար– Դուք կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք: Գլխավորը` չենթարկվել էմոցիաներին: Ցանկալին ստանալը Ձեզ կօգնեն այնպիսի որակները, ինչպիսիք են հնարամտությունը և ոչ սովորական մտածելակերպը: Սկսեք գործել, և Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Վիշապ– Սպասվում են իրադարձություններ, որոնք հագեցած կլինեն դրականով և ուրախությամբ: Հենց դրանք Ձեզ ինքնավստահություն կտան` պլանների իրագործման համար: Լիցքավորվեք դրականով` զգալով երջանկություն և ուրախություն, չէ՞ որ հենց այդ էմոցիաները կլիցքավորեն Ձեզ էներգիայով:

Օձ– Կապիկը քիչ փորձություններ չի նախապատրաստել Ձեզ համար, հատկապես՝ տարվա սկզբում: Բայց պետք չէ վշտանալ ժամանակից շուտ: Բոլոր պրոբլեմները լուծել և ցանկություններն իրականացնել կօգնեն իմաստնությունը և տոկունությունը:

Ուշադիր եղեք նոր ընկերներ ձեռք բերելուց և մինչև մարդուն վստահելը նրան ավելի լավ ճանաչեք: Ձեր մտերիմները կդառնան Ձեր օգնականները:

Ձի– Ձեզ սպասվում է լուրջ աշխատանք և բազմաթիվ պլաններ և, ի զարմանս բոլորի, Դուք ընդունակ եք դիմանալ բոլոր դժվարություններին և հասնել հաջողության: Ձեր կենսական էներգիան այնքան շատ կլինի, որ կբավականացնի Ձեզ և՛ աշխատանքի համար, և՛ արդյունավետ հանգստի: Շարժվեք դեպի Ձեր նպատակը, և ամեն ինչ Ձեզ մոտ կստացվի:

Այծ– Ով գտնվում է Այծի հովանու ներքո, պետք է տոկունություն և համառություն ցուցաբերի: Այս տարի շատերին եք ստիպված լինելու ապացուցել, որ Դուք ընդունակ եք կայացնելու ինքնուրույն մտածված որոշումներ: Իսկ ամեն ինչում գլուխ հանել Ձեզ կօգնեն ուշադրությունը և ճշմարտությանը հասնելու ընդունակությունը:

Կապիկ– Կյանքը հագեցած կլինի իրադարձություններով և վառ էմոցիաներով, սակայն, սրանց հետ մեկտեղ, կլինեն նաև ոչ մեծ հիասթափություններ: Որպեսզի հասնեք ցանկալիին, պետք է լինեք ավելի ուշադիր և միաժամանակ մի քանի գործ չանեք: Դա միայն կհյուծի Ձեզ, և կատարած աշխատանքը կլինի ոչ այնքան որակյալ, ինչպես սպասվում էր: Այնպես որ, ճիշտ բաշխեք Ձեր ուժերը:

Աքլոր– Կարմիր Կապիկի տարին բավականին արդյունավետ կլինի Ձեզ համար: Սակայն գործերի հաջող ավարտի համար Դուք պետք է կողմնորոշվեք առաջնայնություններում: Առանձնացրեք Ձեզ համար կարևոր խնդիրներ և հետևեք պլանին: Գործելով այդպես՝ Դուք կստանաք ավելի շատ, քան մտածել եք:

Շուն– Այս ժամանակահատվածում չարժե շատ վստահել էմոցիաներին: Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա անհրաժեշտ է հսկել յուրաքանչյուր քայլը: Հակառակ դեպքում՝ զգացմունքները կտիրեն Ձեզ, և Դուք կմնաք կոտրած տաշտակի առջև: Ինչպես նաև աշխատեք շրջապատի մոտ չբարձրաձայնել Ձեր հաջողությունների մասին, և խուսափեք նախանձից:

Խոզ– Ձեզ սպասվում են բազում փոփոխություններ և հետաքրքիր իրադարձություններ: Որպեսզի բարգավաճեք բոլոր գործերում և ստանաք ցանկալին, անհրաժեշտ է, որ Ձեզ վրա վերցնեք պատասխանատվություն` արարքների և որոշումների համար: Հաղթահարելով այս խնդիրը՝ Դուք Ձեր կյանք կգրավեք հաջողությունը և բարգավաճումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս