Բաժիններ՝

Խնկունին (розмрин) լավացնում է հիշողությունը

Խնկունին (розмрин) մշտականաչ բույս է: Այն օգտագործվում է ոչ միայն` խոհանոցում, այլև՝ ժողովրդական բժշկության մեջ: Ժամանակակից աշխարհում խնկունու ծաղիկն օգտագործվում է՝ որպես միգրենի և մարսողական խնդիրների դեմ միջոց: Այս բույսը ոչ միայն հաճելի համ ունի, այն նաև երկաթի, կալցիումի, վիտամին B6-ի հրաշալի աղբյուր է: Խնկունին ունի նաև հիշողությունը լավացնելու հատկանիշներ:

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ խնկունին պարունակում է թթու, որն օգնում է պայքարել ուղեղի վնասվածքների դեմ: Այն նաև պարունակում է բնական թթուներ, որոնք պաշտպանում են օրգանիզմի բջիջներն ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից:

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ այս խոտաբույսն օգնում է մտապահել կարևոր տեղեկությունները: Բոլոր այն մարդիկ, ովքեր օգտագործել էին խնկունու յուղ, 60-75%-ով լավացրել էին իրենց հիշողությունը:

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ ցինեոլ քիմիական տարրը, որը մտնում է խնկունու բաղադրության մեջ, լավացնում է հիշողությունը:

Կարդացեք նաև

Այնպես որ, եթե որևէ կարևոր բան ունեք մտապահելու և հիշելու, կարող եք նախօրոք խնկունու յուղից հոտ քաշել: Վստահ եղեք, որ արդյունքը դրական կլինի

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս