Rolling Stones-ի 68-ամյա երաժիշտը դարձյալ հայր կդառնա
Բրիտանացի հայտնի երաժիշտ Ռոննի Վուդը՝ The Rolling Stones ու The Faces խմբերի երաժիշտը, նորից հերթական անգամ հայր կդառնա, հայտնում է The Daily Mail-ը:
68-ամյա կիթառահարն ու նրա 37-ամյա կինը երկվորյակի են սպասում:
Սալլի Վուդը՝ Ռոննիի երրորդ կինը, հղիության երրորդ ամսում է: Զույգը ծանոթացել է 2012-ին «Ռոյալ» թատրոնում, որտեղ կինը ռեժիսոր էր աշխատում: Նրանց սիրավեպը տևել էր կես տարի, ինչից հետո նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները:
Ռոննի Վուդը ունի 4 երեխա նախորդ ամուսնություններից՝ 39-ամյա Ջեսսին, 36-ամյա Լիան ու 30-ամյա Թայրոնը: Երաժիշտն ունի նաև 9 թոռ: