
U2 խումբը երգ է նվիրել Փարիզի ահաբեկչություններին

Իռլանդական U2 ռոք խումբը երգ է գրել ի հիշատակ Փարիզում նոյեմբերի 13-ին կայացած ահաբեկչությունների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչ երգի կատարումը Փարիզում, խմբի ղեկավար Բոնոն տեղեկացրել է, թե Փարիզի մասին երգը «ազատության քաղաքի» մասին է, որտեղ կան «սիրո ու հպարտության փողոցներ»:
Նա նաև հայտնել է, որ U2-ի երաժիշտները իրենց աջակցությունն են հայտնում Փարիզի ու Սան-Բեռնարդինոյի անմեղ զոհերի հիշատակին:
Որպես համերաշխության նշան՝ Բոնոն իր ուսերին է գցել ֆրանսիական դրոշն ու երգել Ժակ Բրելի «Մի´ լքիր ինձ» երգը:
Հիշեցնենք, որ փարիզյան ահաբեկչությունները խլել են 130 մարդու կյանք: Հարձակվողներից 7-ը սպանվել էր, ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԴԱԻՇ-ը:
https://www.youtube.com/watch?v=hamVxCtNdmE
https://www.youtube.com/watch?v=_fbo-7KR3S4