
«Զիդանը կարող է գերազանց մարզիչ դառնալ, բայց հիմա «Ռեալը» գլխավորում է Բենիտեսը». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծիք է հայտնել այն մասին, որ թիմի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը, ով մարզում է «Ռեալ Մադրիդ Կաստիլիան» կարող է գլխավորել ակումբի առաջին թիմը:
«Ես սիրում եմ Զիդանին՝ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ: Նա իրեն պատրաստում է այն բանին, որ դառնա թոփ մարզիչ: Ես նրան ամենալավ բաներն եմ ցանկանում: Նա կարող է շարժվել այդ ուղղությամբ և գերազանց մարզիչ դառնալ:
Հիմա «Ռեալը» գլխավորում է Ռաֆա Բենիտեսը, և նա հոյակապ աշխատանք է կատարում: Նրան պետք է հանգիստ թողնել, որպեսզի նա զբաղվի իր գործով: Մենք միայն մեկ վատ խաղ ենք ունեցել` «Բարսելոնայի» հետ, իսկ հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Պերեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը