Շվեդ մոդելը 120 հազար դոլար է ծախսել տիկնիկի տեսք ունենալու համար
Շվեդ մոդել Պիքսի Ֆոքսը 120 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի ստանա տիկնիկի տեսք, գրում է The Daily Mail-ը:
Մոդելը մինչ օրս ենթարկվել է 15 պլաստիկ վիրահատության՝ հեռացրել է կողոսկրերը, որպեսզի ունենա 14 դյույմանոց (35,5 սմ) գոտկատեղ, 4 անգամ մեծացրել է կուրծքն ու կատարել աչքերի կտրվածքի, շուրթերի մեծացման, դեմքի ձևը փոխելու վիրահատական միջամտություններ:
«Մարդիկ մոտենում են ինձ ու ասում, որ ես ճիշտ ճանապարհ չեմ ընտրել, քանի որ նմանվել եմ տիկնիկի: Սակայն ինձ համար այդ խոսքերը հաճոյախոսություն են, քանի որ ես դրան էի ցանկանում հասնել»,- պատմում է մոդելը:
Պիքսին մանուկ հասակում ցանկանում էր նմանվել «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի հերոսուհի Ավրորային, «Զուգահեռ աշխարհներ» մուլտֆիլմից Հոլլի Վուդին: