
Ինչ ակնկալիքներ կան Սարգսյան-Ալիև հանդիպումից

Այսօր Թբիլիսիում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում հնարավոր է տեղի ունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: Այս մասին կառավարություն նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Քանի որ իրենք հանդիպելու են բազմակողմ ձևաչափում, ապա չի բացառվում նաև այդ հանդիպումը»,- ասաց նա:
Սարգսյան-Ալիև հանդիպման ակնկալիքների մասին Քոչարյանը նշեց, որ ինքն ակնկալինքներ չունի. «Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այն մոտեցմանը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, և երկրորդը՝ փորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում»:
Մանրամասները՝ տեսանյութում