
Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Ավագ Ռ.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչություն: