Բաժիններ՝

Ինչո՞ւ է այդքան կարևոր ճիշտ ժամանակին հեռանալը: Կյանքը մեկն է, մի վախեցեք փոփոխություններից

Հեռանալ, չի նշանակում՝ փախչել կամ հանձնվել: Հեռանալ հաճախ նշանակում է՝ պարզապես փոխել ինչ-որ բան կյանքում, փոխել այն, ինչ արդեն սպառել է իրեն: Եղե՞լ է արդյոք, որ երկար ժամանակ մնացել եք ծանթներից մեկի տանը՝ մտածելով, որ, եթե շուտ հեռանաք, կվիրավորեք նրան:

Երբեմն անհրաժեշտ է վստահել սեփական ներքին ձայնին և մոտենալ տան դռանը: Չնայած բոլոր վախերին և հասարակության կարծիքին՝ փոփոխությունների մեջ ոչ մի վատ բան չկա:

Ինչո՞ւ է պետք ժամանակին բաժանվել:

Ձեր վիճակը փոփոխելով՝ փոփոխում եք նաև ինքներդ ձեզ: Սա նշանակում է, որ հնարավորություն ունեք վերադառնալու այս իրավիճակ արդեն ուրիշ տեսակով, և այս ամենին նայել մեկ այլ տեսանկյունից: Իհարկե, երբ խոսքը վերաբերում է հարաբերությունները խզելուն, ամեն ինչ վերածվում է իսկական փորձության:

Եթե խմում եք գողերի հետ՝ հետևեք ձեր դրամապանակին: Երբ ձեր կողքին այնպիսի մարդիկ են, որոնք ձեզ չեն գնահատում, ապա պետք չէ իրենց ինչ-որ բան ապացուցել: Ամենայն հավանականությամբ, դուք գտնվում եք զարգացման տարբեր փուլերում, հենց այս պատճառով էլ խախտվում է փոխադարձ ըմբռնումը:

Հեռավորությունը, ֆինանսական խնդիրներն ու այլ խնդիրները չեն կարող ամուր և առողջ հարաբերությունների վերջ դառնալ: Միայն փոխադարձ ըմբռնման բացակայությունն է ամեն ինչ կործանում: Գնահատեք և հարգեք ոչ միայն ձեզ, այլև դիմացինին: Յուրաքանչյուրն ունի ազատ ընտրության իրավունք, և դուք իրավունք չունեք ինչ-որ մեկի փոխարեն որոշում կայացնելու:

Կապը, որը ստեղծվում է մարդկանց միջև, շատ փխրուն է: Եթե փորձեք պահել այդ կապը համատեղ ուժերով, ապա կհասնեք համաձայնության: Սակայն, եթե զգացմունքային և հոգևոր մտերմությունը միակողմանի է, ոչ մի լավ բան չի լինի:

Սերը հաղթում է մահին: Դուք կարողանում եք սիրել մարդկանց նույնիսկ նրանց մահվանից հետո: Երբ ինչ-որ մեկը հեռանում է ձեր կյանքից, չի նշանակում, որ պետք է նրան ատել:

Իրականում մարդն ի վիճակի է հաղթել ամեն ինչին, եթե դրական կողմից նայի իրավիճակին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս