
«Սու-24»-ի հետ կապված դեպքը սաստկացրել է Սիրիայում իրավիճակը. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված միջադեպը «ավելի է սաստկացրել Սիրիայում ստեղծված իրավիճակը»:
«Միանգամայն ակնհայտ է, որ Սիրիայի կոնֆլիկտը հնարավոր է միայն լուծել քաղաքական ճանապարհով»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Իհարկե, ամեն երկիր ունի իր տարածքը պաշտպանելու իրավունք: Սակայն, մյուս կողմից, մենք գիտենք, թե ինչ լարված իրավիճակ է ստեղծվել Սիրիայում ու հարևան տարածքներում: Ես երեկ խոսել եմ Թուրքիայի վարչապետի հետ ու նրան խնդրել եմ անել ամեն ինչ՝ իրավիճակի լիցքաթափման համար»,-ասել է Մերկելը: