Բաժիններ՝

Պուտինը Թուրքիային մեղադրել է երկիրը նպատակադրված կերպով իսլամացնելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված կերպով իր երկրում իրականացնում է իսլամացմանն ուղղված աջակցություն, հայտնում է TASS-ը:

«Խնդիրն իրականում այդ ողբերգությունը չէ, որին մենք բախվեցիք երեկ, խնդիրն ավելի խորն է»,- ասել է Պուտինը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը երկար ժամանակ է, ինչ անցկացնում է «բավական նպատակաուղղված ներքին քաղաքականություն՝ աջակցություն ցուցաբերելով իր երկրում իսլամացմանը»:
Դրա հետ միասին, Պուտինը նշել է, որ իսլամը նաև ավանդական կրոն է Ռուսաստանի համար:

«Մենք անձամբ աջակցում ենք իսլամին ու դա կշարունակենք անել, սակայն խոսքը չի վերաբերում ավելի արմատական իսլամին կամ ուղղությանը: Ու դա ինքնին ստեղծում է շատ անբարենպաստ միջավայր, մթնոլորտ, որը առաջին հայացքից տեսանելի չէ»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս