Բաժիններ՝

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին նախազգուշացրել է ողջ աշխարհում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի մասին

ԱՄՆ ադմինիստրացիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին ողջ աշխարհում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի մասին:

Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ Պետդեպը, այդ մասին են վկայում Ֆրանսիայի, Դանիայի, Նիգերիայի, Թուրքիայի, Մալիի՝ վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունները, Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի պայթեցումը, որի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ԴԱԻՇ-ը:

«Առկա տեղեկությունը վկայում է այն մասին, որ ԴԱԻՇ, «Ալ- Քաիդա», «Բոկո Հարամ» ու այլ խմբավորումները նախկինի պես պլանավորում են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստել տարբեր տարածաշրջաններում»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպը՝ չմատնանշելով ինչ-որ կոնկրետ սպառնալիք կամ աշխարհի ամենավտանգավոր վայրերը, սակայն ամերիկացիներին խորհուրդ է տվել ցուցաբերել ծայրահեղ զգուշավորություն արտերկիր կատարելիք ցանկացած ուղևորության ժամանակ:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչությունը, ներկայիս նախազգուշացումը ուժի մեջ կմնա մինչև 2016 թվականի փետրվարի 24-ը, այսինքն՝ 3 ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս