Բաժիններ՝

American Airlines-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Ամերիկյան American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվել է 174 ուղևոր, վթարային վայրէջք է կատարել Դոմինիկանայի «Սանտո-Դոմինգո» օդանավակայանում: Այս մասին հայտնում է Prensa Latina-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ ինքնաթիռը դուրս էր եկել Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտտա քաղաքից ու ուղևորվում էր դեպի Կարիբյան ծովի հարավում գտնվող Արուբա պետություն:

Ինքնաթիռի շարժիչներից մեկում առաջացած խնդիրների պատճառով անձնակազմը որոշում է կայացրել վթարային վայրէջք կատարել:
Ուղևորներից ոչ ոք չի տուժել վայրէջքի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30