Սեքսուալության շքերթ. կայացել է American Music Awards-ը
Լոս Անջելեսում կայացել է American Music Awards մրցանակաբաշխությունը: Միջոցառումն աչքի է ընկել երիտասարդ կատարողների՝ Ջասթին Բիբերի ու Սելենա Գոմեսի, One Direction-ի, Coldplay-ի, Դեմի Լովատոյի ու Արիանա Գրանդեի վառ ելույթներով, Փարիզի ահաբեկչություններին հարգանքի տուրք մատուցելով ու աստղերի գայթակղիչ հագուստներով, հայտնում է korrespondent.net-ը:
«Տարվա արտիստ», ինչպես նաև «Լավագույն փոփ խումբ» անվանակարգերում հաղթել է բրիտանական One Direction խումբը:
«Լավագույն երգիչ» է ճանաչվել Էդ Շիրանը, «Լավագույն երգչուհի»՝ Արիանա Գրանդեն: «Լավագույն երգ»-ի համար մրցանակ է ստացել Թեյլոր Սվիֆթը:
American Music Awards-ի արձանիկներ են ստացել Նիկի Մինաժը, Ջասթին Բիբերը, Սեմ Հանթը, Ռիհաննան, The Weeknd-ը, Էնրիկե Իգլեսիասն ու Fall Out Boy-ը:
Սադրիչ զգեստների քանակությամբ American Music Awards-ը լրագրողներն արդեն հասցրել են համեմատել «Օսկար-2015»-ի հետ:
Հանդիսատեսին ամենից շատ հասցրել է զարմացնել հաղորդավար Ջենիֆեր Լոպեսը, ով չի ամաչել բեմում ցուցադրել իր մերկ բարեմասնությունները:
Սեքսուալության շքերթ են ներկայացրել նաև Սիարան, Ջիջի Հաջիդը, Քայլի ու Քենդալ Ջեններները, Գվեն Ստեֆանին, Դեմի Լովատոն ու այլք:
American Music Award-ը շնորհվում է 1973-ից ու համարվում է ԱՄՆ-ի ամենագլխավոր երաժշտական մրցանակաբաշխությունը: