5 մթերք, որոնք չի կարելի ուտել մրսածության և գրիպի ժամանակ
Հնարավոր է, Դուք կզարմանաք, բայց մի քանի մեզ համար սովորական մթերքներ ծայրահեղ ցանկալի է հանել օրաբաժնից մրսածության և գրիպի ժամանակ: Բանը նրանում է, որ առաջին հայացքից օգտակար կերակուրը հիվանդության ժամանակ կարող է խորացնել հարբուխը և հազը:
Կաթնամթերք
Առաջ հիվանդացած մարդկանց խորհուրդ էր տրվում մրսածության ժամանակ խմել մեղրով կաթ, սակայն ժամանակաից մասնագետները կարծում են, որ այդպես չի կարելի նաել: Բանը նրանում է, որ բոլոր կաթնամթերքները (հատկապես պանիրը, կարագը և մարգարինը) ունեն լորձ առաջացնող էֆեկտ, ինչը դանդաղեցնում է թոքերից խորխի վերացումը և հարբուխի բուժումը: Սակայն կեֆիրը և անյուղ յոգուրտը օգտակար կլինեն աղիքների աշխատանքի բարելավման հաամր, ուտի դրանցից կարելի է չհրաժարվել, բայց օգտագործելուց առաջ արժե ավելացնել քրքում կամ կոճապղպեղ:
Սուրճ և ալկոհոլ
Սուրճը ջրազրկում է օրգանիզմը, ինչն ուղղակի անթույլատրելի է մրսածության ժամանակ: Իսկ ալկոհոլի փոքր քանակությունը կարող է օգտակար լինել, եթե օրգանիզմ են թափանցում բակտերիաները, բայց վիրուսային հիվանդությունների դեպքում այն անօգուտ կլինի: Հիվանդության սրված ժամանակ ալկոհոլից ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել, քանի որ այն թուլացնում է իմունիտետը և վնասում է լյարդը, որն առանց այն էլ ծանրաբեռնված է թույներն օրգանիզմից հանելով:
Տապակած միս, արագ կերակուր
Հիվանդ օրգանիզմին մսամթերք և կիսաֆաբրիկատներ պետք չեն: Դրանք ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում աղիքների համար: Մյուս կողմից ուտեկ բանջարեղենով հասարակ հավի արգանակ, ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է, քանի որ գիտնականները դրնաում հայտնաբերել են հատուկ նյութ` կարնոզին, որը չի հանդիպում ուրիշ մթերքներում: Այդ նյութը օժտված է իմունիտետը բարձրացնող էֆեկտով:
Ընկույզ
Ընկույզի մեջ շատ են օգտակար նյութերը, բայց կալորիան էլ քիչ չէ: Թուլացած օրգանիզմին կալորիական կերակուրը օգտակար չէ:
Քաղցրեղեն
Բարձր կալորիա ունեցող քաղցրեղենները (բուլկի, կոնֆետ, շոկոլադ) իջեցնում են լեյկոցիտների` վիրուսներից և բակտերիաներից օրգանիզմը պաշտպանող բջիջների ակտիվությունը: Իսկ շաքարի փոշին և կակաոն կարող են գրգռել կոկորդը և խորացնել հազը: Այս բոլոր մթերքները ավելի լավ է փոխարինել մեղրով, որն օժտված է հակաբակտերիալ էֆեկտով և բարձրացնում է իմունիտետը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը