Բաժիններ՝

Ռոնալդուն նշել է, որ Շեյքն իր համար անցած և անկարևոր էտապ է

Միջազգային մամուլը շարունակում է խոսել «Ռեալ Մադրիդի» ու Պորտուգալիայի հավաքականի աստղ Ռոնալդուի մասին պատմող ֆիլմը: Շատերին էր հետաքրքրում, թե ինչու ֆիլմում չի խոսվում Ռոնալդուի նախկին կողակից, մոդել Իրինի Շեյքի մասին: Ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Էնտոնի Վոնկեն, բացատրել է ֆիլմում Ռոնալդուի նախկին ընկերուհու՝ Իրինա Շեյքի բացակայության պատճառները:

Ըստ ռեժիսորի՝ ֆիմում Շեյքի բացակայությունը Ռոնալդուի ցանկությունն ու պահանջն է եղել:

Ինքը՝ Ռոնալդուն, նշել է, որ Իրինան իր կյանքի այն հատվածն է, որ իր համար արդեն նշանակություն չունի:

«Կյանքում լինում են հաջող և անհաջող էտապներ: Ինչպես նաև լինում են էտապներ, որոնք այդքան էլ կարևոր չեն»,- նշել է Ռոնալդուն:

Ռեժիսորական անձնակազմից հայտնել են նաև, որ սկզբում մի քանի դրվագներ նկարահանվել են, բայց դրանք այդպես էլ չեն հայտնվել ֆիլմում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս