«Բորուսիան» ոչինչ չի հաղթի, եթե այսպիսի ֆուտբոլ ցուցադրի
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր հիասթափությունն է արտահայտել Բունդեսլիգայի 13-րդ տուրի «Համբուրգի» հետ անցկացրած իր թիմի խաղի որակի կապակցությամբ:
«Առաջին խաղակեսն ընդհանրապես նման չէր այն բանին, ինչ մենք ցանկանում ենք տեսնել «Բորուսիայի» կատարմամբ: Թիմը պատժի է արժանի: Մենք խաղն անփույթ սկսեցինք: Գործի նկատմամբ նման վերաբերմունքով և խաղի նման որակով «Բորուսիան» ոչինչ և ոչ մի տեղ չի հաղթի»,- ասել է Տուխելը Sky-ին տված հարցազրույցում:
Նոյեմբերի 26-ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում դորտմունդցիները կհյուրընկալվեն «Կրասնոդարին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը