
«Լիվերպուլը» պետք է ձգտի այնպիսի ակումբ դառնալ, որից ոչ ոք չի ցանկանում հեռանալ. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հենվելու է թիմի այսօրվա կազմի և փոխարինող թիմի ֆուտբոլիստների վրա և աշխատելու է այնպես անել, որպեսզի ոչ ոք չցանկանա հեռանալ մերսիսայդյան ակումբից:
««Լիվերպուլը» պետք է ձգտի այնպիսի ակումբ դառնալ, որից ոչ ոք չի ցանկանում հեռանալ: Ամենալավ տարբերակն այն է, երբ քո թիմում խաղում են 100 մլն եվրոյից բարձր արժեք ունեցող ֆուտբոլիստներ, որոնք չեն մտածում հեռանալու մասին: Մենք ձգտում ենք, որպեսզի հետագայում այդպես լինի «Լիվերպուլում»:
Ինձ դուր է գալիս թիմեր կառուցել, չնայած ես դեմ չեմ ուրիշ ակումբներից ֆուտբոլիստներ գնելուն: Ոչ, ես եկել եմ «Լիվերպուլ» ոչ նրա համար, որ այս ակումբն իրեն չի կարող թույլ տալ թանկարժեք ֆուտբոլիստներ գնել: Ես այլ պատճառներ եմ ունեցել»,- Կլոպին է ցիտում The Guardian-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը