
Եվրոպայի առաջնության ֆավորիտները Գերմանիան և Իսպանիան են

Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իր կարծիքն է հայտնել Եվրո-2016-ին ուժերի դասավորության մասին:
«Ֆավորիտները Գերմանիան և Իսպանիան են: Մեծ պոտենցիալ ունեն անգլիացիները, որոնց կազմում շատ հետաքրքիր երիտասարդ ֆուտբոլիստներ կան, բայց պետք է նայել, թե ինչպիսի տեսք կունենան նրանք ամռանը: Կարելի է անակնկալներ սպասել Ավստրիայից և Լեհաստանից: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա թիմը խաղից խաղ ավելի է ուժեղանում: Կոնտեն լավ աշխատանք է կատարում:
Մենք հետաքրքիր երիտասարդ տղաներ ունենք, այնպիսիք, ինչպիսին է Բերնարդեսկին: Ինձ դուր է գալիս նաև Բերարդին»,- ասել է Կապելլոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը