
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ է ցանկանում նշանակել Յոահիմ Լյովին

Ըստ Don Balon-ի տեղեկության՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի ծառայություններով:
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» մարզչի պաշտոնում Ռաֆայել Բենիտեսի նշանակումն ուղղակի ավրալային որոշում էր Պերեսի կողմից: Այդ նշանակման միտքը նրանում էր, որ ինչքան հնարավոր է շուտ ազատվեն Կարլո Անչելոտիից, ով հեռացվել էր մրցաշրջանի ավարտից հետո: Իրականում Պերեսը հող էր նախապատրաստում այն բանի համար, որպեսզի իսպանական գրանդի գլխավոր մարզիչ նշանակի Յոահիմ Լյովին:
Նրա պայմանագիրը գերմանական ֆուտբոլային միության հետ ավարտվում է 2016թ. ամռանը: Եվ եթե Պերեսը համաձայնության հասնի Լյովի հետ, ապա Բենիտեսը ստիպված կլինի հրաժեշտ տալ իր պաշտոնին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը