Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Վարչապետն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա Հայ Առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և որոշ կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարան:

Հանդիպումներ են նախատեսվում նաև որոշ անհատ բարերարների հետ, իսկ նոյեմբերի 26-ին Արայիկ Հարությունյանը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:

Տեսանյութեր

Լրահոս