
Էլ Կլասիկոյում «Ռեալի» պարտության դեպքում Ռաֆայել Բենիտեսին կփոխարինի Զինեդին Զիդանը

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի խաղի որակից:
«Ռեալի» ղեկավարին դուր չի գալիս «սերուցքայինների» պրագմատիկ ոճը: Բացի այդ, Պերեսը հույս ուներ, որ Բենիտեսը հսկողության տակ կպահի ֆուտբոլիստներին, բայց արդյունքում նրա մոտ կոնֆլիկտ առաջացավ մի շարք խաղացոների հետ:
Հիմա Պերեսը պատրաստ է համագործակցության սկզբից ընդամենը ամիս անց քննարկել Բենիտեսի հեռացման տարբերակը: Ինչպես հայնտի է դարձել Mundo Deportivo-ին, վճռորոշ դեր 55-ամյա մասնագերի ճակատագրում կխաղա Էլ Կլասիկոն, որը տեղի կունենա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:
Անհաջողության դեպքում Բենիտեսը կարող է հեռացվել: Նրա փոխարեն դիտարկվում է Զինեդին Զիդանը: Հայտնի ֆրանսիացին չունի բարձր մակարդակի աշխատանքի փորձ, բայց Պերեսը հույս ունի, որ Զիդանը կկրկնի Պեպ Գվարդիոլայի ճանապարհը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը