
«Ինձ համար արդեն ուշ է Պրեմիր լիգա գնալու համար». Զլատան Իբրահիմովիչ

Շվեդիայի հավաքականի 34-ամյա առաջատարը դեռ չի կողմնորոշվել, թե ուր կգնա Եվրո-2016-ից հետո: «Իմ կարծիքով, շատ ուշ է Պրեմիեր լիգա տեղափոխվելու համար: Ես երջանիկ եմ «ՊՍԺ»-ում: Հիմա սկսվում են իմ վերջին 6 ամիսները Ֆրանսիայում և մենք կտեսնենք, թե ինչ կլինի հետո: Ես ինձ շատ լավ եմ զգում, դաշտում անցկացրած յուրաքանչյուր օրվանից քամում եմ առավելագույնը: Քանի դեռ ես խաղում են բարձր մակարդակի վրա, կաշխատեմ դրանից ստանալ հնարավորը, ստանալ այնքան հաճույք, ինչքան կարող եմ և անել այն, ինչի ընդունակ եմ»,- ասել է Իբրահիմովիչը L’Equipe-ին:
Այս շաբաթ Իբրահիմովիչը 2 գնդակ խփեց դանիացիներին (2:2) և օգնեց Շվեդիային դուրս գալ Եվրոպայի առաջնություն:
Այս մրցաշրջանում Լիգա 1-ում նա 8 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը