«Չելսին» Ալեքս Տեյշեյրայի համար 42.7 մլն եվրո կվճարի «Շախտյորին»
Կողմերն արդեն սկսել են բանակցությունները տրանսֆերի վերաբերյալ: «Չելսիում» դժգոհ են Դիեգո Կոստայի, Ռադամել Ֆալկաոյի և Լոիկ Ռեմիի խաղից և հույս ունեն հունավրին ձեռք բերել գոլ խփող ֆուտբոլիստի: Ինչպես հայտնի է դարձել The Evening Standard-ին, «կապույտների» ներկայացուցիչները արդեն կապվել են «Շախտյորի» հետ, որը պատրաստակամություն է հայտնել բաժանվել Տեյշեյրայից 42.7 մլն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին 22 հանդիպումներում խփել է 21 գնդակ, ընդ որում 19 գնդակ խփել է Ուկրաինայի առաջնության 13 խաղերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը