Մխիթարյանը կտեղափոխվի՞. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «2013 թվականի ամռանը Գերմանիայի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» 3 նոր ֆուտբոլիստներ գնեց՝ Հենրիխ Մխիթարյանին (Հայաստան), Պիեռ Էմերիկ Օթամեյանգին (Գաբոն) եւ Սոկրատիս Պարոաստատարոալոսին (Հունաստան), ընդհանուր առմամբ վճարելով 60 միլիոն եվրո։
Այս 3 ֆուտբոլիստները ներկայումս շարունակում են խաղալ դորտմունդյան ակումբի կազմում, ու հետաքրքիր է, որ վերջին ամիսների ընթացքում «Բորուսիան» երկարաձգեց պայմանագրերը Օբամեյանգի եւ Սոկրատիսի հետ, իսկ ահա Մխիթարյանի դեպքում ուժի մեջ է հին պայմանագիրը, որն ավարտվում է 2017 թվականի հույսի 30-ին։ Թեեւ հայ ֆուտբոլիստի եւ «Բորուսաիայի» միջեւ գործող պայմանագրի ավարտին դեռ 1,5 տարի կա, բայց ֆուտբոլային օրենքների համաձայն՝ արդեն վաղուց ժամանակն էր այն երկարաձգելու, եթե, իհարկե, կողմերը նման ցանկություն ունեն։ Նայն Սոկրատիսն ու Օբամեյանգը երկարաձգել են իրենց պայմանագրերը 2–ական տարով համապատասխանաբար մինչեւ 2019 եւ 2020 թվականների ամառը։ Իսկ Մխիթարյանը (կամ «Բորուսիան») չի շտապում նոր պայմանագիր կնքել։ Այս դեպքում կա հնարավոր 2 տարբերակ, 2 լուծում։
«Մխիթարյանը լավագույններից մեկն է իր դիրքում։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իր դիրքում խաղա։ Եթե Մեսիին դնենք պաշտպանության կենտրոնում, ապա նա դժվար թե իի լավագույն որակները ցուցադրի», – հայտարարել է Ռայոլան։ Ֆուտբոլային այս հայտնի գործակալը երբեւէ հենց այնպես ոչինչ չի ասում եւ Մխիթարյանի մասին նրա հրապարակային կարծիքը հաստատապես լուրջ նպատակներ եւ կոնկրետ հասցեատեր ունի։
Կմնա՞ Մխիթարյանը «Բորուսիայում», թե՞ կտեղափոխվի, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա ձմռան ամիսնեիի ընթացում։ Ավելացնեմ, որ այսօր Գերմանիայի առաջնության հերթական տուրում Մխիթարյանի «Բորուսիան» արտագնա խաղում մրցելու է «Համբուրգի» հետ։ «Շատ ենք տխրել Փարիզում տեղի ունեցածի պատճառով։ Սակայն պետք է կենտրոնանանք ֆուտբոլի վրա։ Վերջին շաբաթվա իրադարձությունները չեն անդրադարձել թիմի մթնոլորտի վրա։ Կարծում եմ, որ անցկացնում եմ կարիերայիս լավագույն մրցաշրջաններից մեկը։ Եվ դա ինձ ուրախացնում է։ Բոլորս կենտրոնացած ենք «Համբուրգի» դեմ առաջիկա հանդիպման վրա։ Մեզ համար դա շատ կարեւոր խաղ է»,– երեկ կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը։
«Համբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:30-ին եւ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է «Շանթով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: