Բաժիններ՝

Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքը մեծացել է

Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտի (Institute for Economics and Peace) կողմից հրապարակված` Ահաբեկչության գլոբալ ինդեքսում (Global Terrorism Index 2015) Ադրբեջանը զբաղեցրել է 93-րդ տեղը:

Vision of Humanity նախաձեռնության կայքի փոխանցմամբ` հավաքելով 1,381 միավոր, ինչը նախկին արդյունքից 1,247 միավորով մեծ է, Ադրբեջանն ավելի է մեծացրել ահաբեկչության սպառնալիքը երկրում:

10-բալանոց վարկանիշում որքան ավելի շատ միավոր է հավաքում երկիրը, այնքան այնտեղ մեծ է ահաբեկչության ռիսկը:

Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը եւ Խորվաթիայի հետ միասին եզրափակում է ահաբեկչության նվազագույն ազդեցությամբ երկրների ցուցակը:

Հետո հետեւում են «կանաչ երկրները», որտեղ ահաբեկչության ռիսկ ընդհանրապես չկա:

Վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 71-րդ տեղը եւ գտնվում է ահաբեկչության ավելի բարձր մակարդակի ազդեցության երկրների մեջ: Ցուցակում Իրանը զբաղեցրել է 39-րդ տեղը, Թուրքիան` 27-րդ տեղը. երկու երկրներն էլ նշված են նարնջագույնով եւ մտել են ինդեքսում ահաբեկչության ազդեցության ռիսկի գծով երկրների երրորդ խմբի մեջ: Ռուսաստանը զբաղեցրել է 23-րդ տեղը եւ ընկել «կարմիր գոտի»: Իրաքը վարկանիշը գլխավորում է10 միավորով: Բացի այդ երկրից, պետությունների առաջին եռյակ, որտեղ նշվում է ահաբեկչության բարձր ազդեցություն, մտել են Աֆղանստանը եւ Նիգերիան: Ուկրաինան զբաղեցրել է 12-րդ տեղը (ահաբեկչության բարձր ազդեցութուն):

Artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս