Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ Սերժ Սարգսյանի հայտարարությունից

«Մենք բազմիցս նշել ենք, որ սահմանադրական բարեփոխումներով դատական համակարգի ազատականացման խնդիրը դրվում է, որովհետև կային խնդիրներ, երբ հանրապետության նախագահը մեծ արտոնություններ ուներ դատական համակարգը ձևավորելու հարցում, մենք աշխատում ենք դատական համակարգը հնարավորինս անկախացնել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, թե Սահմանադրական բարեփոխումները նաև արվում են նրա համար, որ սկսի գործել դատական համակարգը:

Վ. Բաղդասարյանի խոսքով՝ դատական համակարգը բոլոր ժամանակներում էլ գործում է, բայց կան խնդիրներ և դժգոհություն, որն իրենք չեն թաքցնում. «Մենք ձգտում ենք, որ այս Սահմանադրությունով հնարավորինս այդ դժգոհությունները կրճատվեն»: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ձեր կուսակցության ղեկավարն ասում է՝ հնարավոր է՝ դատական համակարգը չի գործում. «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը: Ես կծանոթանամ, հետո կասեմ, մեր կուսակցության ղեկավարը և ՀՀ նախագահն ասել է, որ մենք պայմաններ ենք ստեղծում ավելի ազատականացնելու դատական համակարգը»:

Տեսանյութեր

Լրահոս