Ոստիկանները բացահայտեցին 3 տարի առաջ կատարված առանձնապես խոշոր չափերի հասնող գողության դեպքը
Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Արաբկիրի բաժին են ներկայացրել 1994 թ. ծնված Էդուարդ Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2012 թ. հունվարին ընկերոջ` 1994 թ. ծնված Սաշիկ Գ.-ի հետ, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, մուտք են գործել 1967 թ. ծնված Սյուզաննա Խ.-ի բնակարան և գողացել 600.000 դրամ արժողության ոսկյա զարդեր և 35.000 դոլար:
Էդուարդ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սաշիկ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: