Թուրքիայի բողոքական համայնքը սպառնալիքներ է ստանում ԻՊ-ից
«Իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայի բողոքական եկեղեցիներին ուղղված սպառնալից հաղորդագրություններ է ուղարկում։
«Ակօս»-ի փոխանցմամբ՝ համացանցում հրապարակվում են տեսանյութեր, որտեղ ԻՊ-ի դրոշները կրող անձինք սպառնում են եկեղեցիներում աշխատող հոգևորականներին ու համայնքի ներկայացուցիչներին։
Նույն տեսանյութում տեղ են գտել ԻՊ-ի դրոշների ու, համաձայն պնդումների, սպանված առաջնորդ Ալ-Բաղդադիի կադրերը:
Համայնքի ներկայացուցիչներին ուղղված ուղերձում նշվում է, որ եթե իրենք դիմեն ոստիկանություն, ավելի վատ կլինի: Չնայած սպառնալիքին՝ եկեղեցու առաջնորդները դիմել են ոստիկանություն, սկսվել է հետաքննություն:
«Թուրքիայի տարբեր քաղաքներում գտնվող եկեղեցիները տարբեր ալիքներից նմանատիպ սպառնալիքներ են ստանում: Դրանք միմյանց չափազանց նման են և, ենթադրաբար, նույն աղբյուրից են»,-պատկան մարմիններին հայտնել են համայնքի ներկայացուցիչները։