Բաժիններ՝

Հայտնաբերվել է Փարիզի ահաբեկչության մասնակիցներից մեկի Facebook-յան էջը. The Daily Mail

Այս մանկական դեմքով երիտասարդն ուրբաթ երեկոյան Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրենց պայթեցրած երեք հոգուց մեկն է եղել, գրում է The Daily Mail-ը՝ նշելով, որ հայտնաբերվել է նրա Facebook-յան էջը։

Facebook-ի իր էջում նա հրապարակել է հրացանների, փողերի և կիսամերկ արևային լոգանք ընդունելու լուսանկարներ, գրում է The Daily Mail-ը:

Մեկ տարի առաջ Սիրիա մեկնած 20-ամյա Բիլալ Հադֆին այնտեղ հայտնի էր Աբու Մուջահեդ ալ-Բելգիկի անունով։ Մեկ տարի անց նա հավանաբար հեռախոսով արված լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է Կալաշնիկով ինքնաձիգով։

ahabekich.jpg2

Էջը, որն այժմ արխիվացվել է, գոյություն ունի 2011 թվականից: Այն հայտնաբերել է Bellingcat նախաձեռնությունը, որը նմանություններ է գտել հրապարակված Հադֆիի լուսանկարի և Facebook-ի էջի լուսանկարների միջև, ինչպես նաև կապեր գտել Facebook-ի էջի և մեկ այլ հարձակվողի ընտանիքի անդամի միջև։

ahabekich.jpg1

Հադֆին, ով ծագումով Մարոկկոյից էր և բնակվում էր Բելգիայում, երեք ահաբեկիչներից մեկն է եղել, որոնք փորձել են, բայց բարեբախտաբար չեն կարողացել մարզադաշտ մտնել։

ahabekich.jpg77

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է շուրջ 130 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել:

ahabekich.jpg33

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս