Բաժիններ՝

Էլիզ Պողոսյան. Ֆրանսահայը, որ օժանդակում է Սիրիայի և Իրաքի վիրավորներին. arevelk.am

arevelk.am-ը գրում է. «Լե Մոնդ» օրաթերթը հոդված է պատրաստել ֆրանսիացի հայուհու` Էլիզ Պողոսյանի մասին, նրան անվանելով հրաշագործուհի, ով օգնում է բազում կարիքավորների և ոտքի կանգնեցնում հավատը կորցրած մարդկանց` նրանց տանելով ապրելու և հույսի ճանապարհով: Էլիզ Պողոսյանն ասել է, որ մարդկանց օգնելը իր ողջ կյանքի երազանքն է եղել, միշտ օգնել է մարդկանց, իսկ այժմ, ներկա պատերազմող աշխարհում հնարավորություն ունի ավելի շատ մարդկանց օժանդակելու` ովքեր կորցրել են առողջությունը:

«Բժշկակական գիտություններ թեկնածու Էլիզ Պողոսյանը հայ գաղթականի թոռնուհի է, իր պապերի և տատերի պատմությունները նրան մղել են ձեռք բերել օգտակար մասնագիտություն, որը նա ի սպաս է դնում Սիրիայի և Իրաքի քաղաքացիական պատերազմի վիրավորներին օգնելու համար: Նա արժանանում է մեծ գնահատանքի,-գրում է «Լե Մոնդը», մեջբերելով ֆրանսիացի հայուհու խոսքերը, որով նա իր երախտագիտությունն է հայտնում Մերձավոր Արևելքի բոլոր այն ժողովուրդներին, ովքեր 1915 թվականից թվականից հետո հյուրընկալել են գաղթականության ճանապարհը բռնած հայերին, իսկ այսօր իրենք ունեն այդ օգնության կարիքը:

_

Էլիզ Պողոսյանը ասեղնաբուժության մասնագետ է: Ասեղաբուժությամբ, ինչպես գրում է «Լե Մոնդը», 2002-ին զբաղվել է նաև Լեռնային Ղարաբաղում, 2013-ին, Հորդանանի և Սիրայի սահման է այցելել, ուր գտնվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ գաղթակայանը և օգնել հազարավոր վիրավորների: Այսօր նա այդ գործն է անում Սիրիայում և իրաքյան Քուրդիստանում: Հազարավոր մարդիկ հերթ են կանգնում շարժական խցիկի առջև, որով Էլիզը տեղաշարժվում է Սիրիայում և Իրաքում և անվճար օգնում պատերազմի սարսափը տեսած մարդկանց:

qrdstan

Խցիկում 10000 ասեղներով ժամանակակից առողջապահական միջոցներ են, որոնք նա գործածում է թե որպես առաջին բուժօգնություն և նաև` հետագայում ստացված վերքերը ասեղներով դարմանելու համար: Ֆրանսահայ բժշկուհին չինական ժողովրդական բժշկություն է սովորել Նանկինի համալսարանում, իսկ այնուհետև մասնագիտացել է Վիետնամում` Հանոյի ասեղնաբուժության ազգային հիմնարկի ղեկավար, պրոֆեսոր Նկույեն Թայ Թհուի մոտ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս