
Ահազանգ. ոստիկանության ակադեմիայի տարածքում հակատանկային ական է հայտնաբերվել

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ոստիկանության ակադեմիայի տարածքում հակատանկային ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և սակրավորները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: