
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 17-ին շրջանների մեծ մասում, 18-ին Սյունիքում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին և 17-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ին կնվազի 2-4 աստիճանով, 19-21-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում`
Նոյեմբերի 17-ին հնարավոր է թույլ անձրև, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին և 17-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Երևանի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.20C (1998 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.90C (1996 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C