Բաժիններ՝

Գրպանահատություն՝ թիվ 67 երթուղու ավտոբուսում

Նոյեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Սոֆիկ Հ.-ն և հայտնել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 43.000 դրամ և կուտակային քարտ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Սեբաստիայի և Ա. Սարգսյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30