
Դեմքին 11 «թունել» ունեցող երիտասարդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Գերմանացի Ջոել Միգլերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում դեմքին առկա բազմաթիվ «թունելների» շնորհիվ, հայտնում է The Daily Mail-ը:
22-ամյա Ջոելը տարվել է պիրսինգներով 13 տարեկանից: Առաջին անգամ նա ծակեց ականջի բլթակը, ապա նմանատիպ թունելներ առաջացան դեմքի այլ հատվածներում՝ քթին ու շուրթերին, սակայն դա էլ չէր բավարարում երիտասարդին, ով որոշեց այտի վրա մեծ՝ 3,4 սմ-անոց խոռոչ բաց անել: Անցքից երևում են ատամներն ու բերանի խոռոչը:
Ներկայում տղայի դեմքին կա 11 տարբեր չափերի թունել:
«Երբ ես ինչ-որ նոր բան եմ անում, ապա առաջին շաբաթվա ընթացքում մի քիչ ցավ եմ զգում, սակայն հետո այն անցնում է, ու ես ինձնով հպարտանում եմ: Ես շատ երջանիկ եմ ու ցանկանում եմ շարունակել փոխվել»,- ասում է նա: