Ն.Զոհրաբյանը խորհուրդ է տալիս ռուսական մամուլի կամ այլ անանուն հղումներին ուշադրություն չդարձնել

«Իհարկե, ես խիստ բացասաբար եմ վերաբերվում և անթույլատրելի եմ համարում նման սենսացիոն նյութերի հրապարակումը»,- 168.am-ի հետզրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ՀՀ այցից հետո Արցախի ազատագրված տարածքները հանձնելու շուրջ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումները և ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին:

Ն.Զոհրաբյանը հայ լրագրողներին խորհուրդ տվեց ռուսական մամուլի կամ այլ անանուն հղումներին ուշադրություն չդարձնել, իսկ քաղաքական գործիչներից նման «տխմարությունների վերաբերյալ մեկնաբանություններ» վերցնելը, ըստ նրա, նշանակում է  նման անթույլատրելի լրահոսի տիրաժավորում:

«Լավրովը մեր ռազմավարական գործընկեր երկրի արտգործնախարարն է, հասկանալի է, որ հանդիպման ընթացքում պետք է քննարկված լինի նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը, դա այլ բան է»,- նկատեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս