Բաժիններ՝

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սիքվելները միաժամանակ կնկարահանվեն

Universal ստուդիան հայտարարել է, որ աղմկահարույց «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի 2 սիքվելները կնկարահանվեն միաժամանակ, հայտնում է Just Jared պարբերականը:

Էրոտիկ դրամայի գլխավոր հերոսներին կմարմնավորեն Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը:

«50 երանգ ավելի մուգ» և «Ազատության 50 երանգները» ֆիլմերը կնկարահանվեն գրող Է.Լ. Ջեյմսի վեպերի հիման վրա:

Ֆիլմերի ռեժիսորն է դառնալու ամերիկացի Ջեյմս Ֆոուլին:
Նախնական տեղեկություններով՝ «50 երանգ ավելի մուգ» ֆիլմն էկրան կբարձրանա 2017թ. փետրվարի 10-ին, «Ազատության 50 երանգները» ֆիլմը՝ 2018թ. փետրվարի 9-ին:
Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն սիքվելների նկարահանումները:

Սկանդալային «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 410 մլն դոլար՝ 10 անգամ գերազանցելով ֆիլմի բյուջեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս