Charlie Hebdo-ն պոռնոգրաֆիկ բնույթի նոր ծաղրանկար է հրապարակել A321-ի կործանման թեմայով
Ֆրանսիական հեղինակավոր Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը նոր ծաղրանկար է հրապարակել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռի թեմայով, հայտնում է LifeNews-ը:
Ռուսալեզու սոցցանցերում լուսանկարը բողոքի մեծ ալիք է բարձրացրել:
Երգիծանկարին կից կա գրություն, որի բովանդակությունը հետևյալն է. «Աղետ Սինայում: Վերջապես պոռնո»:
Հիշեցնենք, որ ավելի ավելի վաղ շաբաթաթերթը երկու ծաղրանկար էր հրապարակել ռուսական ինքնաթիռի կործանման թեմայով:
Առաջին ծաղրանկարում պատկերված է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մի ահաբեկիչ, ով բռնել է գլուխը: Ծաղրանկարին կից կա նաև մակագրություն, որի բովանդակությունը հետևյալն է. «Ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծումը»:
Երկրորդ ծաղրանկարի վրա պատկերված է գանգ՝ արևապաշտպան ակնոցով, իսկ նրա հետևում կործանված ինքնաթիռն է: Ծաղրանկարի վրայի գանգը հայտարարում է, որ պետք է թռչեր Air Cocaine-ի չվերթով:
Կրեմլը ամսագրի՝ А321-ի կործանումը պատկերող ծաղրանկարներն անվանել էր «սրբապղծություն»: