
Գոմեշի միսը չմարսած՝ հիմա էլ նեխած ձո՞ւկ են մատակարարել բանակին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայոց բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու սկանդալային պատմությանը դեռ չմարսած՝ «Առավոտը» տեղեկություններ ստացավ, որ 3-4 ամիս առաջ մեր բանակի զինվորներին մատակարարվել է «Խեկ» տեսակի նեխած ձուկ, որը ներկրվել է Մեքսիկայից։ Ըստ մեր աղբյուրի՝ այս ձուկը էժան գներով մրցույթով ձեոք է բերել «էրիզ» ՍՊԸ-ն եւ մատակարարել բանակին։ Այս ընկերությանը հաճախ է մասնակցում բանակի համար գնումների մրցույթին։ Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, մոտ 100 տոննա սառեցված ձկան խմբաքանակից կատարված նմաշառումն առաջին անգամ լաբորատոր հետազոտության է ենթարկվել «Ստանդարտ Դիալոգ» ընկերության լաբորատորիայում, եւ արդյունքները եղել են բացասական։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «էրիզ»-ը երկրորդ եւ երրորդ անգամ էլ է ձուկը փորձաքննության տվել նույն լաբորատորիայում, եւ կրկին բացասական արդյունքներ են ստացվել։ Համաձայն արդյունքների՝ սառեցված ձկան մեջ նեխման միկրոբները սահմանված քանակությունից շատ են եղել, ինչի պարագայում նման ապրանքը պարզապես ոչնչացվում է եւ իրացման ենթակա չէ։
Բանակին ձուկ մատակարարող ընկերությունն իր ապրանքը լրացուցիչ փորձաքննաթյուն է տվել այս անգամ էրեբունու Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն լաբորատորիայում, որտեղից, սակայն, դրական եզրակացության է ստացել։ Այսինքն՝ այս լաբորատորիան հերքել է «Ստանդարտ Դիալոգ»–ի արդյունքները, ինչն էլ հիմք է ծառայել, որպեսզի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրի, որպեսզի «Խեկ» ձուկը ներկրվի Հայաստան։ Այն մինչ ներկրումն ի պահ է տրվել Մաքսային պահեստների սառնարաններում։ «Սառեցված այդ ձուկը ոչնչացման ենթակա էր, ոչ թե սերտիֆիկացման։ Խոսքը մի ամբողջ բանակի է վերաբերում։
Այս պատմությանը մինչեւ պաշտպանության նախարար տեղյակ են, բայց բանի որ «Էրիզ» ՍՊԸ-ի տերը ՊՆ-ի գնումների բաժնի ղեկավարներից է, ոչ ոք հարցին« ընթացք չտվեց, թողեցին, որ մատակարարվի բանակին։ Եթե բանակի տենդեր է, չի նշանակում, որ փչացած ապրանք պետբ է գնեն»,– մեզ հետ զրույցում ասաց «Առավոտի» աղբյուրը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: