
Կործանված A321-ում եղել է ժամանակաչափով սարք. ԶԼՄ-ներ

Եգիպտոսում կործանված A321-ի հետաքննության մոտ հայտնվել է ժամանակաչափով սարք: Այդ մասին, հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին, պատմել է ամերիկյան FoxNews հեռուստաալիքը:
Աղբյուրը, որը մոտ է կանգնած ինքնաթիռի կործանման հետաքննությանը, հեռուստաալիքին հայտնել է, որ ժամանակաչափը դրված է եղել ժամը 02.00-ի վրա: Մեկ այլ վարկածի համաձայն՝ ռումբը տեղադրված է եղել ինքնաթիռի վառելիքային համակարգում կամ դրա հարևանությամբ՝ ինքնաթիռի շարժիչի մոտ:
Տեղեկություն այն մասին, թե երբ են կատարվել այդ եզրակացությունները՝ ահաբեկիչների խոսակցությա՞ն, թե՞ ինքնաթիռի բեկորների ուսումնասիրման ժամանակ, դեռ չկան:
Երկու աղբյուրն էլ հայտնում է, որ A321-ի կործանման հարցում մարդկային գործոն կա:
Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Ինքնաթիռը կործանվել է թռիչքից 23 րոպե անց: