Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի լուսանկարները՝ կողք կողքի Գյումրու թիվ 6 դպրոցում. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սույն լուսանկարը երեկ տեղադրվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ պատմում է Գյումրու թիվ 6 դպրոցի մասին: Իհարկե, այն, որ հայաստանյան հանրակրթական հաստատություններում ստեղծված են պետական խորհրդանիշների անկյուններ, որտեղ իրենց պատվավոր տեղն ունեն Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի պատկերները, վաղուց հայտնի է, բայց ահա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը մեր երկրի պետական դպրոցներում դեռ նորություն է: Ինքը՝ Գյումրու թիվ 6 դպրոցի տնօրեն Արտաշես Սարգսյանը, այդ ներկայության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: Ասում է՝ տարիներ առաջ դպրոցը հիմնանորոգվել է երկու երկրների գործուն մասնակցությամբ եւ շատ բնական է համարում, որ երախտագիտությունն էլ պետք է այդպես հայտնել:

Gyumri 6 dproc

Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշը, գերբը, հիմնը ու նախագահների լուսանկարները, ըստ տնօրենի, դպրոցի միջանցքում են 2001 թվականից ի վեր, բայց մինչեւ այժմ ոչ ոք դրա վերաբերյալ տարակուսանք չի արտահայտել: «Դրանք դպրոցում կախված են 2001 թվականից առ այսօր: Բացատրվում է նրանով, որ երկրաշարժից հետո՝ նույն 2001-ին, երկու երկրների անմիջական մասնակցությամբ վերակառուցվել է մեր դպրոցի շենքը»,- ասել է տնօրենը:

«Որեւէ մեկը մինչեւ հիմա ինձ չի հարցրել, թե ինչու ես նրա նկարը խփել կամ նրա նկարը ինչու չես խփել: Միթե Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը սերտ կապերի մեջ չէ: Դա պետական մակադակով հավաստագրված բան է արդեն: Ես պարզապես իմ երախտագիտութունն եմ հայտնել մեր դպրոցի ամբողջ կոլեկտիվի աշակետության եւ ծնողների անունից»,- շարունակեց Գյումրու թիվ 6 դպրոցի տնօրենը՝ նկատելով, որ որեւէ այլ երկրի հետ նման տիպի հարաբերություններ Հայաստանը չունի: Ունենալու դեպքում անպայման նրանց էլ արժանին կմատուցվի: «Հիմա դա ինչ է, հանցագործությո՞ւն ենք արել, ինձ ասեք: Ո՞ր իրավական նորմն ենք խախտել մենք»,- իր հերթին տարակուսեց տնօրենը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս