Բաժիններ՝

«Փախստականները վտանգում են Շենգենյան համաձայնագրի ապագան». Տուսկ

Եվրամիությունը պետք է կյանքի կոչի իր միգրացիոն քաղաքականության սկզբունքները, վերականգնի արտաքին սահմանների հսկողությունը, հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի Շենգենյան համաձայնագրի ճակատագիրը:

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Պետք չէ կասկածել, որ վտանգի տակ է Շենգենյան համաձայնագրի ապագան, ու ժամանակը գնում է»,- ասել է Տուսկը ԵՄ երկրների ղեկավարների հետ նոյեմբերի 12-ին կայացած հանդիպմանը, որը նվիրված է եղել միգրացիոն ճգնաժամին:
«Ամեն շաբաթ Եվրոպայում ընդունվում են որոշումներ, որոնք վկայում են իրավիճակի լրջության մասին: Սահմանային հսկողության վերականգնումը կամ տեխնիկական խոչընդոտները սահմանին հստակ ցուցադրում են արտաքին սահմաններին վերահսկողության վերականգնումը»,- հավելել է նա:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ապաստան հայցողները պետք է գրանցվեն համաձայն ԵՄ-ում գործող կանոնների, հակառակ դեպքում ապաստան չեն ստանա:
«ԵՄ սահմանների անվտանգության ապահովումը պահանջում է մեր կանոնների ու օրենքների կատարում:

ԵՄ-ն անշեղորեն կիրականացնի իր միջազգային պարտավորությունները ապաստան ստանալու մարդու իրավունքների մասով, սակայն պետք է միանգամայն հստակ լինի, որ առանց գրանցման այդ իրավունքը չի լինի: Եթե ներգաղթյալը չի համագործակցում իշխանությունների հետ, ապա պետք է պատասխան տա հետևանքների համար»,- ասել է Տուսկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս