
Արմեն Մուրադյանի կինը զբաղեցնում է առողջապահական ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս շատ շոշափվեց այն տեղեկությունը, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, երբ 2014-ին նշանակվել էր նախարար, ազատել է իր կնոջը՝ Ելենա Ամիրխանյանին, որը 2006-ից զբաղեցնում էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը։ Բավական ժամանակ է անցել այդ իրադարձություններից, բայց նախարարը դեռ շարունակում է այստեղ-այնտեղ գլուխ գովել։
Սակայն պարզվում է՝ Մուրադյանի կինն այժմ զբաղեցնում է առողջապահական ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը, նա Առաքելություն Արևելք մարդասիրական օգնություն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում աջակցության ծրագրերի ղեկավարն է։ Հայտնի, որ այս կազմակերպությունը Գլոբալ հիմնադրամից տարեկան միլիոնավոր եվրոների աջակցություն է ստանում Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար։ Էլ չենք խոսում այս կառույցում աշխատողների աշխատավարձերի մասին, որոնք հաստատ մի քանի անգամ բարձր են խորհրդականի համեստ աշխատավարձից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: