Բաժիններ՝

Դռներն ազդում են մեր հիշողության վրա

Պատահե՞լ է, որ մտնեք սենյակ՝ ինչ-որ նպատակով (օրինակ՝ ինչ-որ իր վերցնելու) ու մոռանաք, թե ինչի համար եք մտել: Պարզվում է, որ հիշողության այդ տարօրինակ կորստի համար մեղավոր են դռները:

Նոտր-Դամի համալսարանի հոգեբանները հայտնաբերել են, որ դռների միջով անցնելն ուղեղի վրա ճնշում է առաջացնում, ինչը հայտնի է «իրադարձային սահման» անվանումով: Այն մտքերի ու հիշողությունների մի փունջը բաժանում է մյուսից, ասես, դռների միջով անցնելն ազդարարում է ֆիլմի դրվագների ավարտը: Ուղեղն արխիվացնում է այն մտքերը, որոնք եղել են նախորդ սենյակում, և նոր «գրատախտակ» է բացում նոր վայրի համար:

Իզուր չեն ասում, որ նման դեպքերում պետք է վերադառնալ այն վայրը, որտեղ միտքը ծագել է գլխումդ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30