
Հազվագյուտ երկնագույն ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 48,5 մլն դոլարով

Հազվագյուտ կապույտ «Երկնագույն լուսին» ադամանդը համաշխարհային ռեկորդ է սահմանել ալմաստի արժեքի համար, երբ հոնգկոնգցի գնորդը դրա համար վճարել է 48,5 մլն դոլար Sotheby’s աճուրդում:
Աճուրդի կազմակերպիչները նախօրեին այդ քարը գնահատել էին 55 մլն դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին 3 օրում պերճանքի իրերի շուկայի աճուրդներում գրանցվել է 3 նոր ռեկորդ:
Բացի վերոնշյալ «Երկնագույն լուսնից»՝ Christie’s-ում մեծ կապիտալ է ներգրավել վառ վարդագույն, 16 կարատանոց ադամանդը, որը վաճառվել է 28,5 մլն դոլարով:
Դրա գնորդը նույնպես Չինաստանի քաղաքացի է: