Բաժիններ՝

Մարդը քանի՞ կյանք կարող է ունենալ

– Ի՞նչ է նշանակում «նախորդ կյանք» հասկացությունը: Մարդը քանի՞ կյանք կարող է ունենալ:

– Մարդն ընդհանրապես չունի նախորդ կյանք: Այդ հասկացությունը բուդդայական կրոնից է գալիս և նշանակում է, թե մինչև մարդու ծնունդը նրա հոգին մի քանի ծնունդներ ևս ունեցել է, որոնց ընթացքում նա ապրել է լավ կամ վատ և այնուհետև վերածնվել: Չկամենալով վիրավորել այլ կրոնների ներկայացուցիչներին, ասեմ, որ դա առնվազն անհեթեթ հեքիաթ է, եթե ոչ ավելին: «…Մարդկանց սահմանված է մե՛կ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (Եբր. 9: 27), – վկայում է սուրբ Պողոս առաքյալը:Հայ եկեղեցու դավանանքի համաձայն, մարդու հոգին միակն է, անկրկնելի և հետագայում նորից ծնվելու կարիք չունի, քանի որ մարդու մահվանից հետո հոգին անմահ է Աստծո արքայության մեջ:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս