Բաժիններ՝

«Չելսիի» ֆուտբոլիստները ցանկանում են Դրոգբայի վերադարձը

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ ցանկանում են, որպեսզի իվուարցի հարձակվող Դիդիե Դրոգբան, ով հանդես է գալիս MLS-ում` «Մոնրեալ Իմպակտի» կազմում, վերադառնա լոնդոնյան ակումբ:

«Դիդիեն միշտ այն մարդն էր, որ պահպանում էր մարտական ոգին: Նա կարողանում է խոսել 3 կամ 4 լեզուներով և միշտ գերազանց հարաբերությունների մեջ էր տարբեր ազգությունների ֆուտբոլիստների հետ: Նա նրանցից մեկն էր, ով հրապարակում էր թիմի համատեղ լուսանկարները Ինստագրամում: Դրոգբան բոլոր գործընկերների համար գնել էր ոսկե մատանիներ 2012թ. Չեմպիոնների լիգայում հաղթանակի հիշատակին:

Մի քանի ֆուտբոլիստներ ասում էին, որ կարոտում են նրան և ուրախ կլինեին, եթե նա մարզվեր թիմի հետ միասին և «վառեր» նախկին կայծը»,- գրում է պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս