Նոստրադամուսի կանխագուշակությունները. ինչ է մեզ սպասվում 2016 թվականին
Եթե հավատանք Արևելյան Հորոսկոպին, ապա հաջորդ տարին խոստանում է լինել էմոցիոնալ և հագեցած: Բայց աստղագուշակները կարող են տալ միայն ընդհանուր հանձնարարականներ, իսկ այնպիսի գուշակներ, ինչպիսին Նոստրադամուսն է, մեր լույս աշխարհ գալուց շատ ավելի վաղ կանխագուշակել է 2016թ. սպասվող իրադարձությունները:
Միշել Նոստրադամուսը, ով ապրել է ավելի քան 500 տարի առաջ, արդեն գիտեր, թե ինչպիսի փորձություններ է պատրաստել Ճակատագիրը 21-րդ դարում:
Նրա կանխագուշակությունները միշտ կատարվել են և ունեն բազմաթիվ վավերացումներ:
Գուշակի գրվածքներից հայտնի է, որ Հրե կապիկի տարում ծնվելու է հրեշային այլանդակ երեխան, ով դնելու է ամբողջ մարդկության համար ողբերգական իրադարձությունների սկիզբը: Ցավոք սրտի, ոչ ոք չգիտի, թե որտեղ պետք է լույս աշխարհ գա այդ մարդը, և արդյո՞ք նա վտանգ է ներկայացնելու ամբողջ աշխարհի համար:
Ինչպես նաև, մարդկությունը վերապրելու է գլոբալ կատաստրոֆաներ և տարերային աղետներ, որը կհանգեցնի դաժանության և բռնության աճին ամբողջ ազգերի մեջ: Բայց եթե նայենք այլ կողմից, ապա կատակլիզմներ միշտ եղել են, իսկ կատաստրոֆաները, որոնք մենք արդեն վերապրել ենք, չի լինի հաշվել ձեռքի մատների վրա: Այնպես որ, ո՞վ գիտե, կարող է մենք արդեն վերապրել ենք ամենասարսափելի ժամանակներ, և ոչինչ չկա զգուշանալու. չէ՞ որ ապագայի բոլոր մանրամասները տեսնել չեն կարող նույնիսկ ամենաուժեղ մոգերը:
Ի տարբերություն Վանգայի, ով կանխագուշակել է Եվրոպայի խորտակումն օտար մարմնի օվկիանոս ընկնելու պատճառով, Նոստրադամուսը կանխագուշակում է հորդառատ անձրևներ, որոնք շարունակվելու են ամիսներով: Բայց արդյունքը կլինի նույնը. Եվրոպային սպառնում է խորտակումը:
Գուշակի կանխագուշակություններում առկա է նաև տեղեկություն մոխրացնող ճառագայթների մասին, որոնցից փրկվելու համար ժողովուրդն ուղղվելու է դեպի Ռուսաստանի հյուսիս: Սակայն այդ ճառագայթները կարող են առաջանալ ոչ թե կլիմայական փոփոխություններից, այլ հանդիսանալ քիմիական պատերազմի սկիզբ, որի մասին հիշատակել է նաև Վանգան:
Այն, որ Ռուսաստանը դառնալու է համաշխարհային տերություն, կանխագուշակում են շատերը: Բայց Նոստրադամուսը հիշատակում է նաև տեխնոլոգիաների մասշտաբային զարգացման և ստորջրյա քաղաքների կառուցման մասին:
Կանխագուշակությունների մասին կարելի է անվերջ դատել, բայց իրավիճակի վրա լույս սփռել կարող է միայն ժամանակը: Չարժե հուսահատվել և պատրաստվել աշխարհի վերջին, չէ՞ որ շատ բան կախված է մեր մտքերից և արարքներից:
Վայելեք կյանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը