
Տղամարդը «Քարանձավ» հյուրանոցում խուլիգանություն է կատարել, բռնություն գործադրել հյուրանոցի սեփականատիրոջ նկատմամբ

36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Քարանձավ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցում հարբած վիճակում, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ, առանց որևէ առիթի` խուլիգանական դրդումներով, արթնացել ու անհարկի վիճաբանության մեջ է մտել այդ ժամին իր սենյակում քնած նույն հյուրանոցի տնօրենի և սեփականատիրոջ հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով` 10 րոպե տևողությամբ անհասցե տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է նաև բռնություն գործադրելով, այն է` ձեռքով հարվածել է սեփականատիրոջ գլխին: Ըստ մեղադրանքի՝ իր գործողությունները նա դադարեցրել է միայն միջամտություններից հետո:
Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: