Բաժիններ՝

Արման Ստեփանյանն այսօր կդառնար 34 տարեկան

Նոյեմբերի 7-ին լրացավ սեպտեմբերի 4-ին հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում զոհված պայմանագրային զինծառայող, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր Արման Ստեփանյանի ծննդյան 34-ամյակը:

Այդ առիթով այսօր նրա շիրիմին էին այցելել ընտանիքը, հարազատները,զինակից ու կուսակցական ընկերները: Ներկաները ծաղիկներ են խոնարհել եւ խնկարկել հերոսի հիշատակը:

«Արման Ստեփանյանն այսօր կդառնար 34 տարեկան: Նա իր կյանքի կարճ, բայց բովանդակալից տարիներն ապրեց նվիրումով՝ իր հայրենիքին, իր որդեգրած գաղափարին, իր ընտանիքին: Մեր բոլորի հուշերում նա կմնա որպես բարի, ազնիվ, գաղափարական անձնավորություն»,- ասաց ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ անդամ, Արմանի բարեկամ Ժիրայր Շահիջանյանը:

12231362_1497063647256954_1986140016_n

Իսկ ՊԲ փոխգնդապետ, Արմանի զինակից ու մտերիմ ընկեր Սերյոժա Իվանյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց. « Արմանի մասին դժվար է խոսել, բայց եւ պատվաբեր, որովհետւ նա մի անձնավորություն էր, որի համար հայրենիքը բարձր արժեք էր: Նա նվիրված էր իր զինակից ընկերներին, իր գործին: Ցանկացած իրավիճակում նրա համար «չէ»բառը գոյություն չուներ, միշտ առաջինն էր, միշտ պատրաստ ցանկացած գործողության: Ոչ մի բանից չէր տրտնջում, որովհետեւ քաջ գիտակցում էր, որ բոլորիս գործը մեր հայրենիքի պաշտպանությունն է, ինչն անում էր մեծագույն պատասխանատվությամբ: Կարծում եմ՝ չի գտնվի մեկը, ով ինչ-որ բացասական բան կարողանար արտահայտել նրա մասին, որովհետեւ Արմանը բարի սիրտ ուներ, միշտ ժպտադեմ, միշտ բոլորին օգնող ու լավ խորհուրդներ տվող էր: Նրա կորուստը մեծ ցավ է մեզ համար»:

12211990_1497063807256938_187385681_n

Արմանն ապրեց ընդամենը 33 գարուն, բայց այդ ընթացքում նա հասցրեց մեծ տեղ զբաղեցնել իր ընկերների, մտերիմների, նրան ճանաչողների սրտերում, ու այդ տեղը միշտ էլ կպատկանի Արմանին: Նրա անունն այսուհետ պատգամ է հիշեցնելու բոլորիս՝ ապրել շիտակ ու հայրենանվեր…

aparaj.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս